Ճապոնիայում սկսվել է 4К ձևաչափով գերբարձր պարզությամբ աշխարհում առաջին մշտական արբանյակային հեռուստատեսային հեռարձակումը: Այն դեռևս կարելի է տեսնել միայն էլեկտրոնային տեխնիկայի խոշոր խանութների ցուցադրություններում, քանի որ հեռուստասարքերը, որոնք անհրաժեշտ են նման ձևաչափով ազդանշանի ընդունման համար, դեռևս մանրածախ վաճառքի դուրս չեն բերվել: Սպասվում է, որ դրանք խանութներում կհայտնվեն հունիսի վերջին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
4К հեռարձակումը պատկերի փոխանցման պարզությամբ քառակի գերազանցում է ներկայիս հեռուստատեսության (full high definition) ցուցանիշները:
Ճապոնիայի կառավարությունն ակտիվ աջակցություն է ցուցաբերում մասնավոր հեռարձակողների և էլեկտրատեխնիկայի արտադրողների ասոցացմանը:
Ճապոնիայի իշխանություններն ու բիզնես դասը դրա հետ են կապում կենցաղային տեխնիկայի մանրածախ շուկայի արդյունավետ աշխուժացման ծրագրերը:
Ճապոնիայի կառավարության ծրագրի համաձայն՝ լայնամասշտաբ հեռուստատեսային 4К կոմերցիոն հեռարձակումը պետք է սկսվի 2016-ից:









































