Monday, 20 07 2026
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել

Օբամայի և Պուտինի հանդիպումը Ֆրանսիայում կարող է անհարմար ստացվել. FT

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը եվրոպական երկրներ, որի ժամանակ արևմտյան, ռուս և ուկրաինացի նախագահները կհանդիպեն Նորմանդիայում դաշնակիցների վայրէջքի 70-ամյակի առիթով տոնակատարությունների շրջանակում, կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը՝ գրում է The Financial Times-ը:

Օբաման այսօր քառօրյա ուղևորություն է սկսել Եվրոպայում, կայցելի Լեհաստան, Բելգիա և Ֆրանսիա: Հինգշաբթի Օբաման տետատետ կընթրի Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Նույն օրը Վլադիմիր Պուտինը նույնպես կհանդիպի ֆրանսիացի առաջնորդի հետ «ոչ պաշտոնական» ընթրիքին: Ռուս և ամերիկացի առաջնորդները կարող են նաև այցելել Նորմանդիայում անցկացվելիք միջոցառումներին: Սպասվում է, որ Ֆրանսիա կայցելի նաև Ուկրիանայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումները Բարաք Օբամայի և եվրոպացի առաջնորդների հետ Ղրիմը Ռուսաստանին բռնակցելուց հետո կարող է լի լինել անհարմար դիվանագիտական պահերով… Այնուհանդերձ, և´ Ռուսաստանը, և´ Արևմուտքը մոտեցել են ուկրաինական ճգնաժամում շատ կարևոր պահի՝ բոլոր կողմերի հետաքրքրվածությունը՝ ձեռք բերելու ոչ հեշտ, սակայն անհրաժեշտ համաձայնագիր հետագա քայլերի մասին»,- գրում է The Financial Times-ը:

Օբաման կայցելի նաև Լեհաստան, որտեղ կհանդիպի Պորոշենկոյի հետ, և Բրյուսել, որտեղ կանցկացվի G7-ի գագաթնաժողովը: Այնտեղ նա կարող է իր եվրոպացի դաշնակիցների հետ քննարկել Ռուսաստանի վրա տնտեսական ճնշման շարունակությունը՝ նշում է պարբերականը:

Արևմուտքը մինչև Ուկրաինայի ընտրությունները հայտարարել էր, որ կխստացնի տնտեսական պատժամիջոցները, եթե Ռուսաստանը խոչընդոտի քվեարկության անցկացմանը: Ընտրություններն անցան համեմատաբար հանգիստ, սակայն ԵՄ-ն ու ԱՄՆ-ը մտադիր չեն հրաժարվել Ռուսատանի վրա ազդելու հետագա լծակների որոնումից:

Եվրոպական իշխանությունները տարակարծիք են Ուկրաինայի արևելքում տեղի ունեցածի վերաբերյալ: ԱՄՆ-ը կարծում է, որ բողոքի ցույցերը հրահրում է Մոսկվան, իսկ որոշ եվրոպացի առաջնորդներ կարծում են, որ դրանք բացառապես տեղային բնույթ են կրում:

Չնայած Օբամայի վարչակազմը ողջ ուժով ձգտում է ցույց տալ, որ Արևմուտքը չի պատրաստում նախկինի պես փոխգործակցել Ռուսաստանի հետ, ամերիկյան իշխանությունները խոստովանում են, որ Ուկրաինայում անհրաժեշտ միջոցառումներից մեկը իշխանության ապակենտրոնացումն է: Նման քայլը վերջին հաշվով կնպաստի նրան, որ Ռուսաստանն ու Արևմուտքը ուկրաինական հարցում կգան որոշակի համաձայնության՝ կարծում է պարբերականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում