Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կողմնորոշվել է նախագահական ընտրություններում թեկնածուի առաջադրման հարցում: Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այս մասին ասել է երկրի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը:
Արընչը չի տվել թեկնածուի անունը՝ միևնույն ժամանակ նշելով, որ կուսակցության ընտրությունն ակնհայտ է:
Ավելի վաղ Արընչը հայտարարել էր, որ թուրք ժողովրդի մեծ աջակցությունը և ՏԻՄ ընտրությունների արդյունքները հիմք են տալիս ասելու, որ նախագահ կարող է ընտրվել Թուրքիայի վարչապետը՝ իր թեկնածությունն առաջադրելու դեպքում:
Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2014-ի օգոստոսի 10-ին:
Սպասվում է, որ թուրքական ընդդիմությունը նախագահական ընտրություններին կառաջադրի միասնական թեկնածու:






































