Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կոնկրետ առաջարկներով է հանդես եկել, որոնք Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են քննարկել Ֆրանսիայում։ Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը՝ այդ մասին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն։
Ըստ Մոնիեի՝ Օլանդը պատրաստ է Ֆրանսիայում ընդունել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ միասին։
«Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու նպատակին և ցանկանում ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի երկու երկրները ապագայում ապրեն ոչ թե պատերազմի, այլ խաղաղության պայմաններում», – ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է դեսպանը։
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում;










































