Հեռախոսային օպերատորները Դամասկոսում լույս կիրակի գիշերը անջատել են միջազգային կապը, տեղեկացնում է RIA Novosti-ն։
Զանգերը չեն հասնում ո՛չ ռոումինգով, ոչ էլ տեղական բջջային օպերատորների համարներով։ Չի աշխատում նաև բջջային ինտերնետը, ընդհատումներով է աշխատում ինտերնետը տեղական պրովայդերների միջոցով։
Ներկայումս Դամասկոս են մեկնում լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ լուսաբանելու հունիսի 3-ին նշանակված Սիրիայի նախագահի ընտրությունը։ Սակայն լրագրողները ամբողջ կիրակի օրը կապի խնդիրների պատճառով չեն կարողացել նյութեր ուղարկել։










































