2014 թվականի հունվար-մարտին ԱՄՆ-ը Ադրբեջանից ներկրել է 1,05 միլիոն բարել նավթ՝ 2013-ի նույն ժամանակաշրջանի 2,08 մլն բարելի դիմաց։ Այս մասին ասվում է ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության պետական վարչության (EIA) տարածած հաղորդագրությունում, գրում է Trend-ը։
2013 թվականին ԱՄՆ-ը Ադրբեջանից ներկրել է 10,41 մլն բարել նավթ՝ 2012-ի 8,83 մլն բարելի դիմաց։
Ադրբեջանական նավթը հիմնականում արտահանվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով, որով նավթը հասցվում է թուրքական Ջեյհան նավահանգիստ։









































