Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի կիսպաշտպան Արազ Օզբիլիսը մեկնել է Հոլանդիա, որտեղ կենթարկվի բժշկական հետազոտության, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը:
24-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Հայաստանի և Ալժիրի ընտրանիների միջև երեկ տեղի ունեցած ընկերական հանդիպման ընթացքում (1:3) և ստիպված է եղել փոխարինվել արդեն 27-րդ րոպեին:
Ըստ նախնական տվյալների` Օզբիլիսը ստացել է ծնկի կապանների վնասվածք: Խաղացողի վնասվածքի վերջնական ախտորոշումը հայտնի կդառնա ավելի ուշ: Ավելի վաղ կային տեղեկություններ, որ կիսապաշտպանը կարող է շարքից դուրս մնալ մոտ 6 ամիս ժամանակով:









































