Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հաջողություն է մաղթել իր սաներին, ովքեր մասնակցելու են աշխարհի 2014 թվականի առաջնությանը:
Մասնագետը, սակայն, նշել է, որ երկրպագելու Իտալիայի հավաքականին:
«Մրցաշրջանը շատ երկար ստացվեց: Սաներիս, ովքեր Բրազիլիա են մեկնելու`աշխարհի 2014 թվականի առաջնությանը մասնակցելու նպատակով, հաջողություն եմ մաղթում, բայց ես երկրպագելու եմ Իտալիայի ընտրանուն»,- Marca-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:









































