Եվրոպան պատասխանատվություն է կրում Ուկրաինայում կատարվածի համար: Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը:
«Ես կողմ եմ Ուկրաինայի դաշնայնացմանը: Եվրամիությունը կրակի վրա յուղ լցրեց՝ տնտեսական համագործակցություն առաջարկելով մի երկրի, որի բնակչության կեսը դեպի Արևելք է նայում»,- նշել է նա:
Լե Պենը նշել է, որ ներկայում Եվրոպայում «ԱՄՆ-ի կարգադրությամբ Ռուսաստանին ներկայացնում են ոչ ձեռնտու լույսի ներքո»:
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունն «իրեն հիացնում է», քանի որ «նա մյուս երկրներին թույլ չի տալիս իրեն որոշումներ պարտադրել»:









































