Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Հայաստանն ամեն ինչ պետք է անի 2 հայկական պետությունների միջև մաքսակետը բացառելու համար

«ԵՏՄ հիմնադիր երկրների ղեկավարներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հղած նամակը առնվազն երկու նպատակ է հետապնդում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը:

«Առաջին հերթին, դա տնտեսական խոշոր նախագծերում Հայաստանի մասնակցությունը բացառելու՝ Բաքվի կողմից տարիներ ի վեր իրականացվող քաղաքականության շարունակությունն է: Երկրորդ հերթին, սա պաշտոնական Բաքվի կողմից ձեռնարկված ևս մի փորձ է՝ հայտարարելու, որ Լեռնային Ղարաբաղն իբր իրավաբանորեն պատկանում է Ադրբեջանին: Այդ իսկ պատճառով Ղազախստանի նախագահի միջոցով հայտարարվեց ինչ-որ միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին»,- ընդգծեց Մայիլյանը:

Մինչդեռ իրականում, ըստ մեր զրուցակցի, հակամարտող երկրների՝ ԼՂՀ-ի, Ադրբեջանի և Հայաստանի պարագայում միջազգայնորեն ճանաչված սահմաններին ցանկացած հղում հիմնազուրկ է․ «Միջազգային իրավունքում պետության ճանաչումը, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից, ինքնաբերաբար չի նշանակում իր իսկ կողմից որպես սեփական հռչակված սահմանների ճանաչում»:

Համաշխարհային փորձը վկայում է, որ հարևան երկրների միջև տարածքային սահմանազատումների հարցը կարող է լուծվել նույն այդ պետությունների կողմից, կամ էլ այդ պետությունները կարող են սահմանների որոշման լիազորությունը պատվիրակել չեզոք միջնորդի»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ միջնորդի դերում կարող է հանդես գալ առանձին անհատ, երկիր, երկրների խումբ կամ հատուկ միջազգային համաժողով:

Մասիս Մայիլյանի խոսքերով՝ մեր տարածաշրջանում երկրներն իրենք են նմանատիպ հարցերը որոշում․ «Ադրբեջանի և ԼՂՀ-ի, Ադրբեջանի ու Հայաստանի Հանրապետության միջև սահմանների ճշգրտման գործընթաց չի սկսվել այն պատճառով, որ այդ երկրների միջև չկան ինչպես դիվանագիտական հարաբերություններ, այնպես էլ սահմանազատման միջկառավարական հանձնաժողովներ»:

Նա ավելացրեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ գտնվում են միասնական ֆինանսատնտեսական տարածքում և անվտանգության ընդհանուր միջավայրում:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները պետք է հնարավոր ամեն ինչ անեն, որպեսզի նոր տնտեսական միավորմանը Հայաստանի անդամակցությունը չխաթարի առկա ստատուս քվոն․ «Այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում պետք է գտնվեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի այնպիսի ձևակերպումներ, որոնք փաստացի կապահովեն ՀՀ-ի և ԼՂՀ-ի միասնական տնտեսական տարածքը, ինչպես նաև կբացառեն մաքսակետերի հայտնվելը երկու հայկական պետությունների սահմաններին»:

Իսկ հնարավո՞ր է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն այնուամենայնիվ չկայանա հենց Ղարաբաղի պատճառով։ Մասիս Մայիլյանի կարծիքով՝ «ԵՏՄ հիմնադիր երկրների ղեկավարները Հայաստանի իշխանություններից պակաս հետաքրքրված չեն նոր միավորմանը Հայաստանի անդամակցությամբ, ուստի և չպետք է Հայաստանին բարդ ընտրության առջև կանգնեցնեն:

Ընդհակառակը, նրանք պետք է համատեղ այնպիսի լուծում փնտրեն, որը չի հակասի հայկական շահերին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում