Հունիսի 1-ից ռուսական ռուբլին Ղրիմում և Սևաստոպոլում դարձել է միակ պաշտոնական արժույթը, իսկ ուկրաինական գրիվենը ստացել է օտարերկրյա արժույթի կարգավիճակ: Այս մասին ասվում է Ղրիմի տնտեսական զարգացման և առևտրի նախարարության պաշտոնական կայքում:
«2014-ի հունիսի 1-ից հետո ուկրաինական դրամական միավորը կունենա օտարերկրյա արժույթի կարգավիճակ, գրիվենը ռուբլով փոխարինելը կկատարվի այն կուրսով, որը սահմանել են Ղրիմում գործող վարկային կազմակերպությունները»,- հայտարարել են գերատեսչությունում:










































