Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոն ուզում է, որ Ուկրաինայի հետ ԵՄ-ի ասոցացման պայմանագրի երկրորդ մասի ստորագրությունը տեղի ունենա ոչ թե Բրյուսելում, այլ Կիևում: Այդ մասին հաղորդել է ITAR-Tass-ը:
«Որքան ինձ հայտնի է՝ պարոն Պորոշենկոն ցանկություն է հայտնել ստորագրման արարողությունը կաատարել Կիևում»,- ասել է նա:
Ավելի վաղ Գերագույն ռադայի կողմից նշանակված արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան հաղորդել է ԵՄ-ի հետ խորհրդակցություն անցկացնելու մտադրության մասին, որն ուղղված է լինելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը մինչև հունիսի 27-ը ստորագրելուն:
Պորոշենկոն հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ասոցացման համաձայնագիրը ստորագրել հունիսի 7-ին նշանակված երդմնակալության արարողությունից անմիջապես հետո:









































