Թուրքիայում իրավապահները կձերբակալեն ցանկացածին, ով կփորձի խախտել իշխանությունների արգելքը` Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հանրահավաք անցկացնելով շաբաթ՝ զանգվածային ցույցերի տարելիցի օրը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Ձեր այնտեղ գնալու դեպքում, մեր անվտանգության ծառայությունները հստակ կարգադրություններ են ստացել: Նրանք կանեն այն, ինչ անհրաժեշտ է»,- հայտարարել է Էրդողանը Ստամբուլում հանրահավաքի կողմնակիցներին:
«Դուք չեք կարողանա հասնել մինչև Թաքսիմի հրապարակ` ինչպես անցյալ տարի, քանի որ պարտավոր եք ենթարկվել օրենքներին: Եթե դուք դա չանեք, կառավարությունը կանի անհրաժեշտ ամեն ինչ`անվտանգության ապահովման համար»,- հավելել է նա:









































