ԱՄՆ ցանկացած ագրեսիա Իրանի դեմ իր հետևից կբերի Իսրայելի ոչնչացում՝ հայտարարել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Մասուդ Ջազայրին: Այս մասին հայտնում է NEWSru-ն:
Գեներալը նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահի վերջին խոսքերից հետո, որ Իրանի դեմ ուժի կիրառումը դեռ հնարավոր է միջուկային ծրագրի բանակցությունների տապալման դեպքում:
Ջազայրին ասել է, որ Օբաման հիմար է, եթե լրջորեն մտորում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հարցի մասին:
Նա ԱՄՆ սպառնալիքները համեմատել է մանկական երազանքների հետ ու ընդգծել, որ եթե Վաշինգտոնի ու նրա համախոհների ուժերից վեր չլիներ Իրանին հարված հասցնելը, ապա դա վաղուց արած կլիներ:
Նրա խոսքվ՝ Իրանի վրա ԱՄՆ հարձակման դեպքում Իրանը կոչնչացնի Իսրայելը ու մարտական գործողությունները կտեղափոխի ԱՄՆ տարածք:










































