Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ ակումբը պատրաստվում է համալրել թիմի կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Մեր երկրպագուներին հետաքրքիր ամառ է սպասվում: Լայնածավալ աշխատանքներ ենք իրականացնում տրանսֆերային շուկայում, որտեղ բազմաթիվ ակումբներ պատրաստ են մեծ գումարներ ծախսել:
Բայց մենք մեծ առավելություն ունենք. ֆուտբոլիստները ցանկանում են «Արսենալ» տեղափոխվել: Եթե դիտարկենք համապատասխան մակարդակի ֆուտբոլիստների թեկնածություններ, անպայման ձեռք կբերենք նրանց իրավունքները»,- ասել է Վենգերը:








































