Սիրիայի զինված ընդդիմության գրոհայիններն այսօր հրթիռա-ականանետային կրակի են մատնել Հալեպի Մայդան թաղամասը:
Ինչպես փոխանցում է «Սուրիա Ալ-Էն» գործակալությունը, մի քանի արկեր պայթել են Տոուբան մզկիթի մոտ այն պահին, երբ այնտեղից նամազից հետո դուրս էին գալիս մուսուլմանները: Զոհվել է առնվազն 10 մարդ, ավելի քան 60-ը՝ վիրավորվել:
Դամասկոսի մերձակայքում էլ՝ փախստականների Խան-Դանուն ճամբարում, ական է պայթել: 2 զոհերի թվում կա 4-ամյա երեխա, ևս 9 քաղաքացիներ վնասվածքներով հոսպիտալացվել են:









































