Արևմտյան Աֆրիկայի մի շարք երկրների ղեկավարները հավաքվել են Նիգերիայի Աբուջա քաղաքում` Մալիի հյուսիսում ռազմական միջամտության վերջին մանրամասները քննարկելու նպատակով, հաղորդում է BBC-ն:
Քննարկվող առաջարկությունները նախատեսում են Մալիում կոնտինգենտի տեղակայում`երկրի հյուսիսային շրջաններից զինված ապստամբներին ճնշելու նպատակով, եթե քաղաքական երկխոսությունը որևէ արդյունք չտա: ՄԱԿ ԱԽ-ն ավելի վաղ կոչ էր արել տարածքային ղեկավարներին` մինչև նոյեմբերի վերջ նման նախագիծ մշակել:









































