Սիրիացի ապստամբները Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպման ժամանակ նախնական համաձայնագիր են ստորագրել Սիրիական ազատ կոալիցիա ստեղծելու մասին: Նոյեմբերի 11-ին ընդդիմադիրները մտադիր են ընտրել կոալիցիայի նախագահին:
Կոալիցիայի մեջ մտել է Սիրիայի ազգային խորհուրդը, որը մինչ այդ հրաժարվում էր միանալ այլ խմբերի հետ: «Մենք ենթարկվել ենք մեզ վրա իրագործվող ճնշմանը և համաձայնել ենք դառնալ նոր խմբավորման մի մաս` միջազգային շփումների դիմաց, սակայն առանց որևէ երաշխիքի»,- հայտարարել է Սիրիայի ազգային խորհրդի բարձրաստիճան անդամ Ահմեդ Ռամադանը:
Սիրիական ազգային կոալիցիան մտադիր է համակարգել ռազմական գործողությունները Բաշար Ասադի զինվորների դեմ և կառավարել տարածաշրջանները, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության տակ:
Սիրիական ազգային կոալիցիայի խորհրդի մեջ կմտնի, ինչպես հաղորդվում է, 60 մարդ: Խորհուրդը կընտրի 10 նախարարներից կազմված անցումային կառավարություն:









































