Thursday, 02 07 2026
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը

Բուդաղյանը ցանկացել է «վախեցնել» Սուրիկ Խաչատրյանին. մեղադրական եզրակացություն. «Ազատություն»

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ անցած տարվա հունիսին տեղի ունեցած արյունալի միջադեպի գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին հայտնում է «Ազատություն»ը:

Միակ մեղադրյալը նախկին մարզպետի որդու և թիկնապահի կրակոցներից սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է՝ Արտակ Բուդաղյանը, ում սպանության սպառնալիք հնչեցնելու մեղադրանք է առաջադրված։

Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի գործողություններում հանցակազմի մասին խոսք չկա, նրանք սեպտեմբերից ազատված են քրեական հետապնդումից, իսկ ահա Արտակ Բուդաղյանի գործողությունները մեղադրական եզրակացության մեջ այսպես են նկարագրված. Նա նպատակ է ունեցել «վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում», դրա համար էլ հունիսի 1-ի գիշերը իր ՎԱԶ 21 06 մակնիշի մեքենայով գնացել է Խաչատրյանների առանձնատան մոտ, որսորդական հրացանը ձեռքին իջել մեքենայից և սպանության սպառնալիքներ հնչեցնել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:

Իսկ թե ինչո՞ւ է Արտակ Բուդաղյանը որոշել վախեցնել նախկին մարզպետի ընտանիքին՝ հիմնավորվում է այսպես. եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը մինչ այդ նրան տեղեկացրել է, որ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծել են։

Բուդաղյանների փաստաբանը՝ Հայկ Ալումյանը «Ազատության» հետ զրույցում սա որակել է նախկին մարզպետի որդու ու թիկնապահի գործողություններն արդարացնելու ծրագրի շարունակությունը։

«Հատուկ նպատակ չկա Արտակ Բուդաղյանին պատժելու, բայց որպեսզի Սուրիկ Խաչատրյանի թիկնապահի և որդու վիճակը բարելավվի, ընտրվել է այս ճանապարհը՝ ստեղծել արհեստականորեն մի պատկեր, երբ զոհերը Սուրիկ Խաչատրյանն ու նրա հարազատներն են, իսկ հարձակվողները, չարագործները՝ երկու եղբայրները»,- նշել է փաստաբանը.- «Ի սկզբանե նպատակը դրվել է, մինչև հիմա առաջադրանքը կատարվում է դատախազության և ՊՆ քննչական ծառայության կողմից բարեխղճորեն»։

Հիշեցնենք, միջադեպին նախորդել էր հայտնի ճաշկերույթը Գորիսում Սյունիքի նախկին մարզպետի, Լեռնային Ղարաբաղի նախագահի, Ավետիք Բուդաղյանի մասնակցությամբ. այնուհետև սպանվածի իրավահաջորդների պնդմամբ՝ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի մեջ բռնություն էր գործադրվել Բուդաղյանի նկատմամբ, ինչն էլ կեսգիշերին ավարտվեց ողբերգությամբ։ Հետո Սուրիկ Խաչատրյանի որդին և թիկնապահը սպանության ու ապօրինի զենք կրելու մեղադրանքներով ձերբակալվեցին, բայց ընդամենը երեք ամիս անց տեղի ունեցածը որակվեց «անհրաժեշտ պաշտպանություն» և նրանք ամբողջությամբ ազատվեցին քրեական պատասխանատվությունից։

«Նախաքննությունը պատասխանեց բոլոր հարցերին, բայց բոլոր հարցերին պատասխանեց սխալ»,- ասել է Հայկ Ալումյանը.- «Երբ ծույլիկ աշակերտին գրատախտակի մոտ են կանչում, անպայման չէ, որ ինքը չպատասխանի, մեկ-մեկ պատասխանում է, բայց սխալ է պատասխանում։ Հիմա ես այս պարագաներում մեր նախաքննական մարմնի պատասխանները մոտավորապես հենց էդպես՝ «անբավարար» կգնահատեի։ Ուրեմն ներկայացնում են այսպես. մի եղբայրը կյանքի սպառնալիքներ է տվել նրանց, սպառնացել է, որ սպանելու է, բնաջնջելու է, մյուս եղբայրը կրակել է նրանց վրա, և նրանք ստիպված պաշտպանվելով կրակել են եղբայրների վրա։ Տեսանյութը նայեք և տեսեք, իրականությունը տրամագծորեն հակառակն է»։

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում