Ռուդ Գուլիտը հայտարարել է, որ Մեսութ Օզիլի տաղանդի մեծ երկրպագու է:
Երբ Գուլիտին հարց են հղել, թե որ գերմանացի խաղացողին կցանկանար տեսնել Հոլանդիայի հավաքականում, նա առանց մտածելու պատասխանել է.«Իհարկե Օզիլին: Տեխնիկապես Մեսութը անթերի է: Գնդակը, կարծես, ենթարկվում է նրան: Նրա փոխանցումները իդեալական կլինեին Հոլանդիայի հավաքականի համար:
Այնուամենայնիվ, հիմա դժվար է գերաստղերի առանձնացնել: Կան շատ լավ խաղացողներ, հիանալի ֆուտբոլիստներ, բայց գերաստղերը երեքն են՝ Մեսսին, Ռոնալդուն ու նեյմարը»,- ասել է Գուլիտը:
Հիշեցնենք, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Հոլանդիայի ընտրանին ընկերական խաղ կանցկացնի Բունդեսթիմի դեմ:










































