Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրում կայացավ առաջնության կենտրոնական հանդիպումը: Իրար դեմ մրցում էին երկու առաջատարները` Երևանի «Միկա»-ն ու Գյումրիի «Շիրակ»-ը:
Տանտերերը հենց սկզբից տիրեցին նախաձեռնությանը ու ամբողջ առաջին խաղակեսի ընթացքում ավելի վտանգավոր էին գործում, ինչը, չնայած, չբերեց գոլի:
Երկրորդ խաղակեսում պատկերը լրիվ այլ էր: Գյումրեցիները Անընդհատ գրոհում էին, ինչն էլ 63-րդ րոպեին տվեց ցանկալի արդյունք: Լևոն Պաչաջյանը հիանալի անցում կատարեց, պատ խաղարկեց խաղընկերոջ հետ ու գրավեց դարպասը:
Ընդամենը 7 րոպե անց Լամին Լի Յորոն կրկնապատկեց թիմի առավելությունը` օգտվելով պաշտպանության կոպիտ սխալից:
«Միկա»-ն չէր հասցրել ուշքի գալ, երբ Անդրանիկ Բարիկյանը խփեց «Շիրակ»-ի երրորդ գոլը 76-րդ րոպեին՝ վերջ դնելով մրցակցի բոլոր հույսերին:
Այսպիսով, «Շիրակ»-ը հաղթում է 3:0 հաշվով ու դառնում առաջնության միանձնյա առաջատար:
Շիրակ – Միկա` 3:0
Գոլերը` Պաչաջյան, Լամին Լի Յորո, Բարիկյան (63′, 70′, 76′)








































