Գերմանական Siemens ընկերությունը մոտ 11 600 աշխատատեղ կկրճատի, գրում է Bloomberg-ը: Այս միջոցառումն ընկերությանն անհրաժետ է մինչև 2016 թվականի վերջ ծախսերը 1 մլրդ եվրոյով կրճատելու համար:
Մոտ 7 600 աշխատատեղ կկրճատվի բիզնեսի վերակազմավորման շրջանակներում: Այս մասին կոնֆերանսի ժամանակ հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Ջո Քեզերը: Եվս 4 000 աշխատակից կազատվի տարբեր երկրներում ընկերության տարածաշրջանային ստորաբաժանումներում: Որոշ մասնագետների նոր աշխատատեղեր կառաջարկվեն:
Հայտարարելով Alstom ընկերության էներգետիկ ստորաբաժանումը գնելու ծրագրերի մասին՝ Քեզերն ասել է, որ Siemens-ը նախատեսում է պաշտոնական առաջարկ ներկայացնել մինչև հունիսի 16-ը և պատրաստ է աշխատատեղերը 3 տարի պահպանելու երաշխիք տալ ֆրանսիական կառավարությանը:











































