Monday, 06 07 2026
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ

Կառավարության ու վարչապետի խոսքի և գործի միջև բոլորն էլ տեսնում են բացահայտ հակասություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆիզ.մաթ. գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից-անդամ, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնության աջակից Արթուր Իշխանյանը:

– Պարոն Իշխանյան, Ազգային ժողովի գիտության, կրթության, սպորտի, երիտասարդության, մշակույթի գլխադասային հանձնաժողովում եղան բուռն քննարկումներ գիտությանն առնչվող խնդիրների վերաբերյալ, հետո եղան կուսակցությունների խմբակցությունների առաջարկները,  որոնք ներկայացվեցին   կառավարությանը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

– Այս վերջին երկու շաբաթվա ընթացքում ՊԳՖԱ նախաձեռնության անդամներն ակտիվորեն հանդիպել են բազմաթիվ պատգամավորների հետ՝ բոլոր կուսակցություններից, վերջապես հաջողվեց զրուցել նաև ՕԵԿ ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանի հետ: Բոլոր պատգամավորներն ըմբռնումով մոտեցան խնդիրներին, արտահայտեցին նախաձեռնությանն աջակցելու իրենց պատրաստակամությունը… Իհարկե, իրական աջակցությունը պետք է լինի համապատասխան օրենսդրական ու բյուջետային առաջարկների տեսքով: Այս առումով իրադրությունը բավականաչափ փոխվեց, քանի որ փաստացի շատ քիչ խմբակցություններ են նման հարցերով հանդես եկել, շատ ակտիվ գտնվեց ՀԱԿ-ը, մի փոքր տարակուսելի էր ԲՀԿ կեցվածքը, որովհետև ո՛չ առանձնապես ելույթ ունեցան, ո՛չ էլ առանձնահատուկ առաջարկներով հանդես եկան: Այլ բան է, որ նրանք քննարկումներում խոստանում են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ ամրագրելով 1,25 տոկոս ՀՆԱ-ից գիտության ֆինանսավորման նվազագույն շեմ և խոստանում են առաջիկայում ակտիվ լինել:

ԱԺ գլխադասային հանձնաժողովը կատարեց ընդամենը երեք առաջարկ… Դրանց թվում ընդգրկվեց ՀՀԿ-ից Հայկ Բաբուխանյանի արած առաջարկը, ըստ որի՝ միայն երիտասարդ գիտնականներին ընդգրկել սոցիալական փաթեթում: Մի քանի հարյուր երիտասարդ գիտնականի մասին է խոսքը, սա լուրջ չէ այն դեպքում, երբ տասն անգամ ավելի մեծաթիվ ավագ սերնդի գիտնականները ոչ պակաս, եթե ոչ ավել կարիքավոր վիճակում են գտնվում:

Այնուհանդերձ, ի վերջո, ամենավերջին պահին ՊԳՖԱ-ի կարևոր առաջարկներից մեկը հաջողվեց ընդգրկել գլխադասային հանձնաժողովի առաջարկների թվում: Կարևոր քայլ արվեց՝ չորրորդ կետն ավելացվեց, ըստ որի պետք է կառավարությունը ավելացնի 1,3 մլրդ հավելյալ դրամ, որպեսզի այդ գումարը գիտական փորձաքննության օրենքով տեղ հասցվի առավելագույն լավ աշխատող գիտնականներին՝ թեմատիկ ֆինանսավորման մեխանիզմով, միջազգային անկախ փորձաքննությամբ: Այդ գումարի շնորհիվ հնարավոր կդառնա գիտնականների մի զգալի մասի աշխատավարձը դարձել 120.000 դրամ, գոնե հավասարեցնել ուսուցիչների հաստիքադրույքին: Իմ կարծիքով` եթե կառավարությունը ընդունակ չէ տրիլիոն 59 մլրդ դրամ կազմող բյուջեում գտնել 1,3 մլրդ դրամ այս քայլն անելու համար, ապա մենք գործ ունենք ինչ-որ շատ լուրջ համակարգային սխալի հետ: Սա արդեն կբնորոշի հենց կառավարությանը, որովհետև օրենսդրական մարմինն իր նախաձեռնությամբ հանդես եկավ, ուստի քայլը միմիայն կառավարությանն է: Կստացվի, որ նույնիսկ իշխանական թևերի միջև է պետք տարբերակում մտցնել. պատասխանատվությունը, եթե այս ծրագիրը չիրականացվի, կընկնի բացառապես կառավարության վրա, նույնիսկ, կառավարության մի երկու-երեք դեմքերի վրա:

– Պարոն Իշխանյան, այնուամենայնիվ, բացի այն, որ այսքան մարդ խոստումներ է տալիս, անգամ ամենաանգետ պատգամավորներն են սկսել խոսել գիտության ֆինանսավորման ավելացման անհրաժեշտության մասին, արդյոք կա՞ շոշափելի արդյունք:

– Շոշափելի արդյունք` նյութական տեսքով, միանշանակ չկա: Բայց, այնուհանդերձ, ակտիվությունն ինքնին խոսուն է… Այդ ակտիվությունն ընդունակ է, ի վերջո, ինչ-որ արդյունքներ արձանագրել… Կարևոր է, որ այսօր իշխանության օրենսդրական թևն իր քայլն արել է:

– Վարչապետը գեղեցիկ խոսքեր է ասում գիտելիքահենք  տնտեսության մասին, եթե որևէ կերպ չի լուծվում հարցը, նշանակում է կառավարությունը տկա՞ր է:

– Մեծ ցավով եմ արձանագրում, որ մեր կառավարության ու վարչապետի խոսքի և գործի միջև բոլորն էլ տեսնում են բացահայտ հակասություն: ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց քայլը կատարեցին, և եթե կառավարությունը չկարողանա հայթայթել միջոցներ, ապա, այո՛, այս նվազագույն քայլը չանելը կարող է խոսել նրանց անկարողության մասին: Եթե ելնենք այն պարզ դրույթից, որ այդ բառերը ազնիվ  ցանկությամբ են ասվում (իսկ ես այդպես եմ կարծում՝ կարծում եմ, որ անկեղծ են ասվում ցանկությունները, չէ՞ որ ամեն մարդ գիտակցում է, որ գիտելիքահենք տնտեսությունն է մեր ապագան), ապա, ցավոք, մնում է մեկ եզրակացություն՝ իրականացնելու անընդունակություն, գործելու անկարողություն: Անձնական հանդիպումների ժամանակ համոզվում եմ, որ բոլորի խոսքում նկատվում է ազնիվ մտահոգություն, վարչապետի խոսքում նույնպես նկատվում էր ազնիվ ցանկություն, բայց եթե կա ազնիվ ցանկություն, բայց այն իրականացնելու անկարողություն, ապա հետևություններ պետք է անել: Մեզանից յուրաքանչյուրի համար գաղտնիք չէ այն փաստը, որ ֆինանսները արդյունավետ չեն ծախսվում, ամեն օր տեսնում ենք, որ անընդհատ բացահայտումներ են արվում, փաստորեն, նույնիսկ նախագահի վերջին գործողությունները դա են վկայում… Ես կարծում եմ, որ ցանկության պարագայում կառավարությունը կարող է այսօր մեկուկես միլիարդ դրամ հայթայթել, թեկուզ՝ հենց իր աշխատանքի արդյունավետության բարձրացման շնորհիվ կամ այլ եղանակներով: Հակառակն արդեն անկարողության անսովոր աստիճան կնշանակի: Ես հույս ունեմ, որ կառավարությունն իր մեջ ուժ կգտնի վերը նշված մասնավոր խնդիրը լուծելու, և արդյունքում նմանատիպ ենթադրությունները միայն ժպիտ կհարուցեն:

Խնդրի լուծմանը կարող են օժանդակել բոլոր պետական օղակները… Վերջերս ես կոչ արեցի բոլոր գերատեսչություններին փնտրել ներքին ռեսուրսներ  գիտությանն ուղղելու  նպատակով:

Օրինակ` ունենք Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն… Երիտասարդ գիտնականների հանրությունը կարող է փաստել, որ առ այսօր իրենք, ընդհանուր առմամբ, դուրս են եղել այդ նախարարության գործառույթներից: Նախարարությունը լրջորեն թերացել է այս հարցում: Մինչդեռ  երիտասարդ գիտնականները երիտասարդության, այն էլ՝ դրա ինտելեկտուալ հատվածի կարևորագույն բաղադրիչն են, ուստի նրանք պետք է լինեն առաջնային, եթե գիտությունը գերակա է: Ես կոչ եմ անում նախարարության ղեկավարությանը անհապաղ հանդիպել երիտասարդ գիտնականների հետ, համատեղ քննարկել, թե ինչ հեռահար ծրագրեր կարող են իրականացվել, որպեսզի այսուհետ ՀՀ նախագահի ողջունելի նախաձեռնությունը (100 մլն դրամ ծրագրի մասին է խոսքը) վերածվի նախարարության ամենամյա գործառույթի, այսուհետ ամեն տարի հարյուր մլն դրամ (կամ ավել) հատկացվի նախարարության կողմից գիտության զարգացմանը:

– Ինչո՞ւ այդ ծրագրերը կյանքի չկոչել պետական լիազոր մարմնի՝ Գիտության պետական կոմիտեի միջոցով:

– Այստեղ կա տարբերություն: Գիտության պետական կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերն ու իմ առաջարկն ունեն շատ էական տարբերություններ: Իմ առաջարկով որոշ գումար հատկացվում է հենց երիտասարդ գիտնականների տնօրինությանը… Այսինքն` այս դեպքում գումարի բաշխումն իրականացվում է տվյալ ծրագրի ղեկավար մարմնի կողմից, որը կազմվում է երիտասարդ գիտնականներից, ինչպես դա այսօր արվում է նախագահի հատկացրած 100 մլն դրամի դեպքում… Այս դեպքում երիտասարդ գիտնականները կարող են իրենց հայեցողությամբ գործել, կարող են հավելյալ ֆինանսներ ներգրավել այլ աղբյուրներից, կարող են համագործակցել գիտության ոլորտում դրամաշնորհային ծրագրեր իրականացնող այլ հիմնադրամների ու կառույցների հետ, կարող են իրականացնել տարատեսակ պիլոտային ծրագրեր և այլն… Այնպես որ, ձևաչափը խիստ տարբեր է ԳՊԿ-ից…

Ինչո՞ւ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը… Որովհետև այդ նախարարությանը պետք է հետաքրքրեն բոլոր երիտասարդական ծրագրերը, որովհետև այդ նախարարության շատ խնդիրների թվում է, օրինակ, երիտասարդ առաջնորդների ձևավորումը: Այս ձևաչափը, ըստ որի 100 մլն դրամի կառավարման ղեկավար մարմին կա, այդ մարմնում ինը երիտասարդ գիտնական կա, երիտասարդներ, որոնք նման պատասխանատու աշխատանք են կատարում, գիտության կազմակերպման ոլորտի երիտասարդ առաջնորդների իսկական դարբնոց կարող է ծառայել… Ուստի, ըստ իս, նմանատիպ  ծրագրի մշտապես իրականացումը պետք է դառնա այս նախարարության ուղղակի գործունեության անքակտելի մասը:

– Ի՞նչ շոշափելի արդյունքի եք հասել այս ընթացքում:

– Նյութական առումով առանձնահատուկ առաջընթաց չկա… Իհարկե, կան մասնավոր փոքրիկ քայլեր… Օրինակ` հաջողվել է իրականացնել նախագահի՝ երիտասարդ գիտնականներին հատկացրած 100 միլիոն դրամի ծրագիրը, բացի այդ, մասնավոր հիմնադրամների ու անհատների (Գ. Ծառուկյան, «Տաշիր», Գ. Նուշիկյան և այլն) կողմից հատկացվել են որոշ գումարներ երիտասարդական գիտական ծրագրերի իրականացման համար… Այս ամենը, իհարկե, ողջունելի է, սակայն շատ չէ: ՊԳՖԱ ֆեյսբուքյան նախաձեռնության ջանքերի շնորհիվ արվել են նաև որոշ պետական փոքրիկ քայլեր: Օրինակ` կառավարությունն այս տարի կիրականացնի 100 լավագույն գիտնականների հավելավճարների վճարումը: Որքան տեղյակ եմ, խոսքը 70.000 դրամ հավելավճարի մասին է: Պատկերացնո՞ւմ եք` ինչ անլուրջ մոտեցում է, բայց գոնե քայլն արված է: Այնուհանդերձ, ի մի բերելով այս ամենը՝ բոլորը միասին վերցրած, շատ փոքր թվեր են:

Աշխատող գիտնականների մոտ այսօր ոչ միայն լուրջ դժգոհություն կա, այլ կա վիրավորանք, որ այն գիտնականները, որոնք ըստ միջազգային զեկույցների՝ ապահովում են երկրի մրցակցությունը (իսկ համաձայն բոլոր զեկույցների՝ մեր գիտությունը աշխարհի լավագույն տասնյակի-քսանյակի մեջ է՝ ի տարբերություն մեր մյուս ոլորտների, որտեղ աշխարհում 100-րդն ենք կամ մի քիչ դրանից առաջ կամ հետ), այսօր լիովին անտեսված են պետության կողմից: Ստացվում է՝ գիտնականները, որոնք այդ արդյունքն են տալիս, մեր հասարակության ամենաարհամարհված խավն են: Այո՛, ցավոք, կա վիրավորանք, կա անարդարության խորը զգացում, անարդարության այնպիսի սուր ընկալում, որը երբևէ չի եղել առաջներում, և դա չի կարող ազդեցություն չունենալ ահագնացող  արտագաղթի տեմպերի վրա, առանձնապես երիտասարդ գիտնականների շրջանում:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ոչ միայն նյութական անապահովվածությունն է արտագաղթի պատճառ հանդիսանում, այլ նաև սոցիալական անարդարությունը: Մարդկանց առանձնապես վիրավորում է, երբ տարբեր պաշտոնյաներ ասում են՝ սա է այսօր մեր հնարավորությունը, այսքան կարող ենք տալ, մինչդեռ երկու օր անց հայտնաբերվում են ծանրագույն խախտումներ պետական կառույցներում, որոնց արդյունքում գրպանված ընդհանուր գումարները ծավալներով համադրելի են այն գումարի հետ, որն այսօր անհրաժեշտ է գիտությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում