Դերասան Ռոուեն Ատկինսոնը, որը հանդիսատեսին ծանոթ է Միստեր Բինի դերով, օգնության է հասել Իտալիայում՝ Տոսկանայում վթարի մեջ հայտնված գործարարին:
Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, հայտնում է NY Daily News-ը: Անձամբ դերասանը չի տուժել:
Ամերիկացին, ում անունը չի հաղորդվում, կորցրել է մեքենայի ղեկավարումը և դուրս գալով ճանապարհից՝ բախվել է ծառին: Մինչ ճանապարհային ոստիկանության գալը բրիտանացի դերասանը օգնել է ճանապարհից հեռացնել մեքենայի մասերը:
Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Պիզայի հիվանդանոց: Ատկինսոնը չի մեկնաբանել իր մասնակցությունը վթարի հետևանքների վերացմանը:











































