Համացանցում հայտնվել է «Ընկերություն (Եվ ոչ մի սեքս)» ռոմանտիկ կատակերգության առաջին թրեյլերը: Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Դենիել Ռեդկլիֆը և Զոի Կազանը, հայտնում է spletnik.ru-ն:
Ֆիլմն Ուոլես անունով երիտասարդի մասին է, որն անհաջողության է մատնվում սիրո մեջ: Երբ նրան լքում է սիրելին, գլխավոր հերոսը հիասթափվում է աղջիկներից: Ամեն ինչ փոխվում է, երբ Ուոլեսը ծանոթանում է Չենթրիի հետ, որին սիրահարվում է առաջին հայացքից:
Հերոսների փոխադարձ հետաքրքրությունն ակնհայտ է, բայց աղջիկն արդեն ընկեր ունի, որը պատրաստվում է նրան առաջարկություն անել: Երիտասարդների ընկերությունը կդառնա ավելին, քան սերը, թե ոչ՝ կիմանանք, երբ ֆիլմն էկրան բարձրանա:












































