Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

«Բարև Երևան» խմբակցության հայտարարությունը Միկոյանի արձանի տեղադրման վերաբերյալ

Այսօր Երևանի ավագանու նիստում «Բարև Երևան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ստորև.

«Հարգելի գործընկերներ,

Երևանի ավագանու ապրիլի 30-ի նիստում ավագանին ընդունեց մի որոշում, որով Երևան համայնքի բնակիչների համար սահմանեց տեղական ինքնակառավարման մարմնի կողմից այս կամ այն որոշումն ընդունելու իրենց մասնակցության կարգը: Նույն օրը Երևանի ավագանին առանց բնակիչներին իրազեկելու, նրանց կարծիքը հարցնելու համաձայնություն տվեց Երևանի փողոցներից մեկում կանգնեցնել Կոմունիստական կուսակցության գործիչ, մարդկության դեմ ստալինյան ոճրագործության մասնակից Անաստաս Միկոյանի մահարձանը: Արձանի տեղադրման թույլտվությանը «կողմ» քվեարկած ավագանու անդամները կա՛մ անտեղյակ են բռնարարքներին մեղսակից ու հակահայ այս կոմունիստական գործչի անցյալին, կա՛մ իմանալով, բայց չընդվզելով դրա դեմ, իրենց քայլով արժևորեցին ինչպես հայերի, այնպես էլ այլ ազգերի ներկայացուցիչների գնդակահարությունները, մարդկության դեմ հանցագործությունները…

Չի բացառվում, որ ավագանու նիստին ներկաներից շատերի պապերը նույնպես ենթարկվել են Ստալինի, Բերիայի, Միկոյանի և մյուս հանցակիցների բռնություններին ու մահապատժի… Քաղաքակիրթ պետությունները կանգնեցնում են պետական, հանրային, մշակութային այն գործիչների արձանները, որոնք իրենց գործունեությամբ օրինակելի են եղել ազգի, պետության համար, իսկ նրանց մեծ ու փոքր սխրանքները ուսանելի եւ ընդօրինակման ենթակա են մատաղ սերնդի դաստիարակության գործում:

Անցած 1 ամսվա ընթացքում Միկոյանի մասին լսեցինք, կարդացինք, դիտեցինք հանրության մեծամասնության համար նախկինում անծանոթ շա՜տ նյութեր, որոնց գերակշիռ մասը խիստ բացասական նստվածք է թողել շատերի վրա: Որոշ անձինք եթե սկզբում համարձակորեն հրապարակավ պաշտպանում էին արձանի տեղադրման մասին որոշումը, ապա վերջին օրերին պարզապես գերադասում են չխոսել: Հանրային կարծիքն ակնհայտորեն դեմ է Երևանում Միկոյանի արձանի տեղադրմանը: Վիճակը շտկելու և մեր որոշումը վերանայելու համար կա մեկ ճանապարհ՝ չեղյալ հայտարարել ապրիլի 30-ի որոշումը, և այդ նպատակով կոչ ենք անում ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններին՝ համատեղ ստեղծենք ավագանու որոշման նախագիծ, որով չեղյալ կհայտարարվի ապրիլի 30-ի ավագանու որոշումը:

Կարծում ենք՝ որպեսզի ավագանու մոտակա նիստին նախագիծը ընդգրկվի օրակարգ, ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունները կարձագանքեն հնարավորինս արագ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում