Բառերի արտաբերման ազգային Scripps (Scripps National Spelling Bee) մրցույթում 50 տարվա մեջ առաջին անգամ հաղթել է միանգամից 2 դպրոցական՝ հայտնում է Associated Press-ը:
Ազգային մրցույթում, որն ԱՄՆ-ում անցկացվում է մոտ 90 տարի, մասնակցում են 15 տարեկանից փոքր միլիոնավոր դպրոցականներ ամբողջ երկրից, նաև՝ աշխարհի այլ տարածաշրջաններից: Մասնակիցները պետք է ցույց տան իրենց կրթվածությունն ու գրագիտությունը՝ ճիշտ արտասանելով ցուցադրվող բառը, որպես կանոն՝ հազվադեպ հանդիպող:
Այս տարի ուղղախոսության մրցույթում հաղթել են ծագումով հնդիկ Շրիրամ Հաթվարը՝ Նյու Յորքից, և Անսուն Սուջոն՝ Տեխասից: Երկուսն էլ եզրափակչում անընդմեջ արտաբերել են 12 բառ, որից հետո ժյուրին նրանց երկուսին հաղթող է ճանաչել: Ուղղախոսները, մասնավորապես, արտաբերել են հետևյալ բառերը՝ corpsbruder (մտերիմ ընկեր), antegropelos (անջրաթափանց կիպ տաբատ) և feuilleton (թերթում տպագրվող վեպ):
Հաղթողներին սպասվում է 33 հազարական դոլար և թանկարժեք նվերներ:











































