Morgan Stanley-ի նախկին ղեկավար Ջոն Մեկը հեռանում է «Ռոսնեֆթի» տնօրենների խորհրդից, գրում է The Financial Times-ը:
Մեկը նշել է, որ իր հեռանալը կախված չէ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի վարած պատժամիջոցային քաղաքականության հետ:
Նրա խոսքով՝ ինքը պայմանավորվել է «Ռոսնեֆթի» ղեկավար Իգոր Սեչինի հետ, որ ընկերության տնօրենների խորհրդում աշխատելու է ևս 1 տարի:
«Ռոսնեֆթում», իրենց հերթին, հայտնել են, որ Մեկը հեռանում է «անձնական բնույթի պատճառներով»:
Մեկին իր պաշտոնում կփոխարինի ռուս հետազոտող ու սենատոր Արթուր Չիլինգարովը:








































