Իսպանական Sport.es պարբերականի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Ասիեր Իլյարամենդին կարող է հաջորդ մրցաշրջանում վարձակալական հիմունքներով վերադառնալ իր նախկին ակումբ՝ «Ռեալ Սոսյեդադ»:
Երիտասարդ ֆուտբոլիստը չի արդարացրել «Ռեալ»-ի ղեկավարության ու մարզչական շտաբի սպասելիքները: «Արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն կապ է հաստատել բասկյան ակումբի հետ ու առաջարկել Իլյարամենդիի ծառայությունները:
Լա Լիգայի 2013/14 թթ մրցաշրջանում Իլյարամենդին մասնակցել է 29 հանդիպման՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով 15 անգամ: Կիսապաշտպանը 2 գոլ է խփել:








































