Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Խնդրի մեխը ոչ թե ընտրական համակարգի մեջ է, այլ հասարակության

Խորհրդարանական ընտրություններից հետո 100% համամասնական ընտրական համակարգին անցնելու պահանջը շարունակում է մնալ հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերի օրակարգում: Օրերս ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն տարածեց քաղաքական օրակարգ բերելով 100% համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտությունը, որի առաջադրմամբ և լուծմամբ, կուսակցության առաջարկով, կարելի է դուրս գալ տևական տեղապտույտից: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը խոսեց 100% համամասնական ընտրական համակարգին անցնելու անհրաժեշտության և նման պահանջ ներկայացնելու հիմնավորվածության շուրջ:

Նրա խոսքով՝ առաջին հայացքից է թվում, անցնելով 100% համամասնական ընտրական համակարգի, մեծամասնական ընտրակարգով ընտրված օլիգարխներն այլևս չեն հայտնվի խորհրդարանում, գումարներ չեն բաժանի, չեն ազդի խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորության պատկերի վրա: Արմեն Բադալյանի կարծիքով՝ խորքային տեսակետից այդպես չէ, քանի որ հարցն ավելի բարդ է, քան թվացող պարզ պատասխանը:

Պարզաբանելով իր խոսքը՝ նա ասաց, որ ոչինչ չի խանգարի այդ օլիգարխներին մտնել կուսակցության նախընտրական համամասնական ցուցակ և էլի գումար բաժանել, ինչպես նրանք դա անում են մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ: Նա նշեց, որ եթե անգամ նրանք չեն ընդգրկվում համամասնական ցուցակում, քաղաքական ուժին, կամ եթե դա իշխող քաղաքական ուժն է, ոչինչ չի խանգարում այդ գործարարներին չընդգրկել իր ցուցակ, բայց այնպես անել, որ գործարարները վճարեն նախընտրական քարոզարշավի համար անհրաժեշտ գումարը: Ուստի, քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետի խոսքով` խնդիրն այդքան պարզ չէ, թե մեծամասնականով չեն անցնում, ուրեմն գումար չեն տա իշխող ուժի նախընտրական ցուցակի համար և ամեն ինչ ազնիվ կլինի:

«Ոչ, ամեն ինչ ազնիվ չի լինի, քանի որ իշխող ուժը կարող է նաև այդ գործարարներին մտցնել իր ցուցակի անցողիկ տեղեր կամ չընդգրկել՝ ստիպելով ընտրակաշառք բաժանել, այլապես նրանք խնդիրներ կունենան: Այսինքն՝ այսպես թե այնպես, եթե ընտրակաշառքի հարցն է առաջ քաշվում ընտրակարգ փոխելու համար, ապա ընտրական համակարգի փոփոխությամբ այդ հարցը չի վերանա: Համամասնական-մեծամասնական հարցն, ի վերջո, քաղաքական համակարգի քաղաքական վերնաշենքն է, բայց որպեսզի նորմալ քաղաքական վերնաշենք ունենաս, պետք է քո բազան ևս ճիշտ լինի, իսկ այդ բազան հասարակությունն է, եթե հասարակությունն այն վիճակում է, որ գումարի կարիք ունի, և այդ հասարակության մտածելակերպն այն է, որ ընտրությունները միայն փողի բաժանման հետ են կապված, կարևոր չէ, թե ինչ երկրում ինչ ընտրական համակարգ կգործի, քո հասարակությունը գումարը վերցնելու է»,- մեկնաբանեց Արմեն Բադալյանը:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետը նշեց այն կետերը, որոնց համաձայն այս հարցը բարձրացնելն այսօր անիմաստ է: Նա ասաց, որ ներկայումս հայ հասարակության մեջ երկու ընտրազանգվածային խումբ է ձևավորվել, մեկը՝ գիտակցաբար ընտրություն կատարողներ, մյուսը, մեծ խումբը, գումարի դիմաց քվեարկողներ: Նրա համոզմամբ՝ անցում կատարելով միայն համամասնական ընտրական համակարգի, այս հարցը չի լուծվում, քանի որ այն լուծելու համար հասարակությունը պետք է լինի մրցունակ, պետք է, որ հասարակության ինտելեկտուալ մակարդակը բարձրանա, պետք է, որ հասարակության մեջ գերիշխող կամ նկատելի դերակատարություն ունենա մանր ու միջին բիզնեսը, այս ամենից հետո նշանակություն չի ունենա՝ ընտրական համակարգը կլինի մեծամասնական, թե համամասնական, ընտրություններն ազնիվ կլինեն:

«Այսինքն՝ խնդրի մեխը ոչ թե ընտրական համակարգի մեջ է, այլ հասարակության: Այս հասարակության պայմաններում, եթե անգամ 100% համամասնական ընտրակարգ ես կիրառում, դու քո առջև դրած նպատակին, արդյունքին չես հասնի, որովհետև դրա համար նաև ուրիշ խնդիրներ պետք է լուծված լինեն. պետք է, որ տնտեսական մրցակցային դաշտ լինի, մենաշնորհներ չլինեն, բիզնեսը կտրվի պետական համակարգից, անկախ դատաիրավական համակարգ լինի, որը կարողանա ընտրական գործընթացի վրա ազդել և բազմաթիվ այլ գործոններ պետք է ապահովվեն, որից հետո արդյունավետ կլինի բարձրացնել մեծամասնական, համամասնական ընտրական համակարգերի հարցը»,- պարզաբանեց Արմեն Բադալյանը:

Այսօր այս հարցը բարձրացնելու երկրորդ խոչընդոտը, փորձագետի խոսքով, այն է, որ կուսակցությունները` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», լիդերակենտրոն են, ընդգծված նախագահական, մեծամասնական կուսակցություններ են, այսինքն՝ լիդերի շուրջ հավաքված մարդկանց խումբ: Փորձագետի համոզմամբ՝ կուսակցություններում թիմայնություն չկա, իսկ համամասնական ընտրակարգի հիմքում թիմն է ընկած , գաղափարական համախմբումը: Նա նշեց, որ կարող են ասել, որ մի ընդհանուր գաղափար ունեն՝ ավազակապետության դեմ են պայքարում, բայց ընդհանուր դոկտրին չկա, ուստի կուսակցություններն իրենք դեռևս պատրաստ չեն համամասնականին անցնելու:

«Երրորդ խնդիրն այն է, որ եթե մեխանիկորեն հանում ես մեծամասնականը, դու մարզի բնակչությանը զրկում ես քաղաքական ակտիվությունից: Այսինքն՝ ով Երևանում է, ով կուսակցապետին ավելի մոտ է, կարող է կուսակցության նախընտրական համամասնական ցուցակի անցողիկ տեղում լինել, իսկ մարզերում քաղաքական կյանքը կզրոյացվի: Զուտ մեխանիկորեն սա ոչ մի հարց չի լուծում»,- ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ իր խոսքը եզրափակելով, որ «համամասնական-մեծամասնական» հարցն այլ տեղ պետք է փնտրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում