WWDC 2014 կոնֆերանսի ժամանակ, որը կբացվի հունիսի 2-ին, Apple ընկերությունը կցուցադրի 8 գիգաբայթ ներկառուցված հիշողությամբ iPhone 5S սմարթֆոնի էժանացված մոդելը, կարծում է KGI Securities-ի վերլուծաբան Մին Չի Կուոն: Նա չի բացառում, որ այլ անոնսների շարքում կլինի նաև iMac ավելի հասանելի համակարգիչ-մոնոբլոկը, հայտնում է hitech.vesti.ru-ն:
Ներկայումս ժամանակակից iPhone-ներն առաջարկվում են 3 տաբերակով՝ 16, 32 և 64 ԳԲ հիշողությամբ: ԱՄՆ-ում դրանք արժեն 199-399 դոլար: Եթե Apple-ն իսկապես որոշի iPhone 5S-ի 8-գիգաբայթանոց տարբերակը թողարկել, այն կարող է 40-50 դոլարով ավելի էժան լինել, քան 16-գիգաբայթանոցը:
Լիովին տրամաբանական է թվում, որ ընկերությունն ուզում է էժանացնել iPhone 5S-ը. այս տարվա մարտին կրկնակի կրճատել է iPhone 5C մոդելի հիշողությունն ու էժանացրել այն:
2014 թվականին WWDC-ը կանցկացվի հունիսի 2-6-ը Սան Ֆրանցիսկոյում: Բացման օրը սպասվում է iOS և OS X օպերացիոն համակարգերի նոր տարբերակների անոնսը: Միջոցառման հեռարձակումը հնարավոր կլինի դիտել համացանցով, սկիզբը՝ 21:00-ին:








































