Կրասնոդարի «Կուբան»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արազ Օզբիլիսը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում տեղի ունեցած «Կուբան» – ԲԿՄԱ խաղից հետո խոսել է հանդիպման մասին:
«Մենք այն «Կուբան»-ը չէինք, որ երկրպագուներն էին ցանկանում տեսնել: Մենք չկատարեցինք մեր մարզչի հրահանգները, որի պատճառով էլ պարտվեցինք: Ամենացավալին այն է, որ մենք քաջ գիտակցում էինք, որ ավելի քան մեկ տարի սեփական խաղադաշտում պարտություն չենք կրել: Ցավալի է տխրեցնել երկրպագուներին, որոնք, չնայած անձրևային եղանակին, գրեթե ամբողջությամբ մարզադաշտ էին ժամանել:
Այս խաղում ԲԿՄԱ-ն չհաղթեց ուժի շնորհիվ, այլ մենք վատ խաղացինք: Մեկ անգամ չենք ապացուցել, որ հեղինակություններ չենք ճանաչում: Մենք խաղում ենք հաղթանակի ձգտումով՝ անկախ մրցակցից: Տխրելու ժամանակ չկա. հարկավոր է ուղղել սխալները՝ հաջորդ հանդիպումներում դրանք չկրկնելու համար»,- «Կուբան»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Օզբիլիսը:








































