Շաբաթ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից կժամանեն Բաքու՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցելու համար, ուրբաթ օրը Trend-ին հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատանը:
Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասրպշիկը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելու նպատակով մայիսի 16-19-ը այցելեցին տարածաշրջան:
Համանախագահների հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղ, Քելբաջար և Լաչին այցելություններն էին:
Տարածաշրջան այցի շրջանակներում համանախագահները Երևանում և Բաքվում հանդիպեցին բարձրաստիճան պաշտոնյաների, նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ:










































