Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մտադիր է փոխել դարպասապահների ռոտացիայի սկզբունքը գալիք մրցաշրջանում:
Ակնկալվում է, որ 2014/15 թվականների մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի և Պրիմերայի շրջանակներում կայանալիք խաղերում «արքայական ակումբ»-ի դարպասը կպաշտպանի Իկեր Կասիլյասը, իսկ Դիեգո Լոպեսը հանդես կգա Իսպանիայի գավաթի խաղարկության, Եվրոպայի Սուպերգավաթի, ինչպես նաև աշխարհի ակումբային առաջնության հանդիպումներում:
Հիշեցնենք, որ թե´ Կասիլյասը, թե´ Լոպեսը բազմիցս հայտարարել են «Ռեալ»-ին նվիրված լինելու մասին և մտադիր են իրենց կարիերան ավարտել «արքայական ակումբ»-ում:








































