Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան հեռացավ Մադրիդի «Ատլետիկո»-ից` տեղափոխվելով «Նյու Յորք Սիթի»: Այդ մասին հայտնում է Sport. es-ը:
Վիլյան համաձայնության է հասել ակումբի հետ: Նրա տարեկան աշխատավարձը 3 մլն եվրո կկազմի: Մինչ նոր ակումբում իր ելույթների մեկնարկը, Վիլյան կմեկնի ԱՄՆ` անձնական հարցերը կարգավորելու նպատակով:
Հիշեցնենք` ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` իրադարարձությունների նման զարգացման դեպքում «Բարսելոնա»-ն, որի կազմում Վիլյան հանդես էր գալիս մինչև «Ատլետիկո» տեղափոխվելը, շուրջ 3 մլն եվրոյի չափով վնաս է կրելու:







































