Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան հայտարարել է, որ երջանիկ է «արքայական ակումբ»-ում և չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը: Ավելի վաղ ֆուտբոլիստը շնորհակալություն էր հայտնել թիմի գլխավոր մարզչին` աջակցության համար:
«Միշտ ասել եմ, որ մրցաշրջանի ընթացքում կենտրոնացած էի «Ռեալ»-ի խնդիրների վրա: Այժմ արդեն կարող եմ մտածել Արգենտինայի հավաքականի ելույթների մասին: Հանգիստ եմ և պատրաստ մասնակցելու Մունդիալին: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:
Երջանիկ եմ «Ռեալ»-ում: Միշտ զգացել եմ երկրպագուների աջակցությունը: Երբեմն պատահում է այնպես, որ դու ցանկանում ես մնալ, բայց ակումբում կարող են այլ կերպ մտածել և քո փոխարեն թիմում ընդգրկել մեկ այլ ֆուտբոլիստի»,- Marca-ն մեջբերում է դի Մարիայի խոսքերը:









































