Իրաքի մայրաքաղաք Բաղդադում բացվել է միջազգային թատերական փառատոն՝ 15 արաբական երկրների առաջատար թատերական խմբերի մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում է aljazeera.net կայքը:
Փառատոնի բացման պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել Իրաքի և այլ արաբական երկրների արվեստի շուրջ 250 ներկայացուցիչներ:
Փառատոնի նպատակը Մերձավոր Արևելքի թատերասեր երիտասարդներին աջակցություն ցուցաբերելն է։
Փառատոնի հաղթողները հնարավորություն կունենան սովորել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի լավագույն թատերական համալսարաններում:








































