Պորտուգալացի հազարավոր զինծառայողներ մասնակցել են Լիսաբոնում տեղի ունեցած ցույցին` հանդես գալով ընդդեմ բյուջետային կրճատումների, որոնք նախատեսվում են գալիք տարի։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բյուջեի տնտեսման միջոցառումները տարածվում են նաև Պորտուգալիայի զինված ուժերի վրա, ինչի հետևանքով կկրճատվեն զինվորականների աշխատավարձերը:
Երկրում զինվորականների ցույցերի համար կան հատուկ սահմանափակումներ, այդ պատճառով բողոքի ակցիան անցել է խաղաղ և առանց միջադեպերի:
Անցած շաբաթ Պորտուգալիայի իշխանություններն ընդունել են բյուջեի նախագիծ, որը միջազգային ֆինանսական օգնություն ստանալու նախապայման է:











































