Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում ժամը 19.30–ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար։ Իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի 07LU 600 և «Մերսեդես» մակնիշի 17UL 860 պետհամարանիշով մեքենաները։ Վթարի պատճառ է դարձել բաց դիտահորը։
Ի դեպ, այս վթարի նկարահանման պահին «Նիվա» մակնիշի 59 SS 715 կանաչ ավտոմեքենան ընկել է այդ դիտահորը։ Վերջինիս բախտը բերել է այնքանով, որ վարել է ցածր արագությամբ, քանի որ խցանում էր առաջացել վերը նշված ավտովթարի պատճառով։












































