Friday, 26 04 2024
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ

«ՀայՌուսգազարդի» պատճառով 27-ամյա երիտասարդը հաշմանդամ է դարձել․ նա արտերկրում բուժման կարիք ունի

Այնթափ գյուղի 12-րդ փողոցի թիվ 10 երբեմնի գեղեցիկ տնից ոչինչ չի մնացել՝ բացի անծածկ տանիքից, քանդված և դեռ քանդվել սպառնացող պատերից…

2013-ի մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը «ՀայՌուսգազարդի» կողմից փողոցի՝ տան հարող հատվածում տեղադրված ապօրինի գազի խողովակի պատճառով տունն ամբողջովին պայթել է, իսկ այդ պահին տանը գտնվող ութ շնչից բաղկացած ընտանիքն էլ մի կերպ է հասցրել փրկվել: Պայթյունի հետևանքով 27-ամյա Արտակ Պետրոսյանը դարձել է երկրորդ կարգի հաշմանդամ:

Դեռ չորս ամիս չէին հասցրել վայելել վերանորոգված տունը. տան ավագ որդուն ամուսնացրել էին, սպասում էին առաջին թոռանը, երբ հրդեհը բռնկվեց:

Արտակն «Առաջին լրատվական»-ին ներկայացրեց մանրամասներ. «Մայիսի 16-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, պառկած էի ննջասենյակում, ապա, սովորության համաձայն, վեր կացա՝ ծխելու, կրակայրիչը առաջին անգամ վառեցի, չվառվեց, երկրորդ անգամ վառեցի, աչքերիս դեմը բոց տվեց, ու կարծես կրակի մեջ վառվեի՝ հագիս բամբակյա շապիկ էր, երևի դա ինձ փրկեց, որ ամբողջովին չայրվեցի: 70 օր պառկել եմ հիվանդանոցում: Տան անդամներին «ՀայՌուսգազարդից» ասել են, թե՝ ի՞նչ իրավունք ունի ննջասենյակում ծխելու, այսինքն՝ ստացվում է, որ եթե ես չծխեի, ամբողջ ընտանիքս կմահանար, իրենք էլ կփակեին գործը՝ կգնար»,-ասաց Արտակը՝ հավելելով, որ ինքը ենթարկվել է 3 վիրահատության, սակայն այդ ընթացքում «ՀայՌուսգազարդից» ոչ ոք չի եկել հիվանդանոց, միայն ասել են, որ տղան լավանա, տունը կվերանորոգեն, բայց մեկ տարի անցել է, և քար լռություն:

Մինչ պայթյունը ընտանիքը մի քանի կանչ է արել «ՀայՌուսգազարդ». «Հարևանը մեկ անգամ կանչ արեց, այդ օրը մայրս էլ է տանը եղել, կանչել է ցույց տվել, մեկ անգամ էլ մենք կանչեցինք, եկան գծերը ստուգեցին, դուրսը ոչ մի բան չգտան: Մայրս ասաց՝ մագիստրալ է գնում այստեղով, կարող է այստեղի՞ց է, բայց ծիծաղեցին, թե՝ ի՞նչ մագիստրալ: Պայթյունից հետո սարքով եկան և համոզվեցին»,- ասաց Արտակը:

Ընտանիքն այս մեկ տարվա ընթացքում վարձով է ապրել, սակայն տանտերը վերադարձել է, իրենք ստիպված են եղել դուրս գալ: Արդեն մեկ ամիս է՝ ապրում են վառված տան ավերակների վրա: Քնում են, ուտում՝ մեկ սենյակում: Արտակի առողջությունը բարելավելու համար նա պետք է բուժվի արտերկրում. նրա մի ձեռքը այրվել է, գերաճ տվել:

«ՀայՌուսգազարդը» տունը գնահատել է տասը միլիոն դրամ, 230.000 դրամ էլ՝ գույքի համար, մինչդեռ միլիոնից ավելի գույք է վնասվել՝ ասում են Պետրոսյանները:

««ՀայՌուսգազարդը» ասում է՝ կարող է տասը միլիոն տան, իսկ քո բուժման ծախսերը, նրանց խոսքով, թող տան նրանք, ովքեր մեղավոր են»,- վրդովված պատմեց Արտակը:

Գյուլնարա Պետրոսյանը ցույց տվեց, թե ինչպես է անձրևների ժամանակ ամբողջ տունը, անկողինը լցվում անձրևաջրով. «Ցելոֆանը քաշում ենք վերմակի վրա, որ քնենք: Էս մի փոքր տեղը կատուն՝ մուկը, մողեսը բերանը, վերևից ներքև է իջնում: «ՀայՌուսգազարդից» պահանջում ենք 30.000 միլիոն դրամ, քանի որ 2008-ին իրենք են քաշել այդ խողովակը՝ օրը ցերեկով, իրենց հագուստով ու տեխնիկայով, սակայն նրանք չեն ուզում տալ»,- ասաց Գյուլնարա Պետրոսյանը:

Նախորդ հինգշաբթի հանդիպել են վարպետին, ով խորհուրդ է տվել դիմել մարզպետին՝ նա այնթափցի է, իսկ եթե չօգնի, ինքն անձաբ կընդունի ընտանիքի անդամներին և կզբաղվի հարցով:

Գործը դեռ նախաքննության փուլում է, իսկ այրված տանն ապրելը ոչ միայն անհնար է, այլև վտանգավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում