Առաջին եռամսյակի արդյունքներով՝ ԱՄՆ տնտեսությունը կրճատվել է 1 տոկոսով։ Այս մասին հայտնում է երկրի առևտրի նախարարության պրես ռելիզը։ Եռամսյակային ՀՆԱ-ն առաջին անգամ է նվազել 2011 թվից ի վեր։
Սույն ցուցանիշը ճշգրտված է։ Ըստ առաջին գնահատման, որը հրապարակվել էր մի ամիս առաջ, ՀՆԱ-ն աճել էր 0,1 տոկոսով։
Ինչպես նշում է Bloomberg-ը, արդյունքը զգալիորեն վատ է եղել վերլուծաբանների կանխատեսումներից, որոնք սպասում էին կես տոկոսի անկում։ Այդչափ կտրուկ անկումը բացատրվում է հունվար-մարտ ամիսների ցուրտ եղանակով, որը բացասաբար է անդրադարձել բնակարանային շինարարության աճի տեմպերի, ինչպես նաև արդյունաբերական պաշարների կուտակման վրա։










































