«Չելս»-ի կիսապաշտպան Խուան Մատան կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում թե´ ինքը, թե´ իր թիմն ավելի բարձր խաղամակարդակ են ցուցադրում: Անցած մրցաշրջանում միայն պաշտպանական ֆուտբոլ ցուցադրելով և ՉԼ գավաթի խաղարկությունում հաղթանակ տանելով` «Չելսի»-ն փոփոխությունների է ենթարկվել և նոր խաղացողների իրավունքներ է ձեռք բերել` լրացնելով իր կազմը հարձակվողական ոճի ֆուտբոլիստներով:
«Կարծում եմ` ֆուտբոլը, որը մենք ցուցադրում ենք դուրս է բերել թե´ թիմը, և թե´ մասնավորապես ինձ նոր մակարդակ: Այժմ մենք իմ սիրելի ֆուտբոլն ենք խաղում: Ազատ ենք գործում հարձակման գծում և փորձում ենք հնարավորինս շատ գոլային պահեր ստեղծել անհատական վարպետության շնորհիվ»,- Մատային մեջբերում է Daily Mirror-ը:









































