Thursday, 02 07 2026
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Դուք հիմա հաշվետվություն եք տալիս մի բանի մասին, որից տեղյակ չեք. Ալեքսանդր Արզումանյանը՝ ԱԳ փոխնախարարին

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը մայիսի 29-ին խորհրդարանում 2013-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ իր զարմանքը հայտնեց այն առթիվ, որ արտգործնախարարության հաշվետվության զեկուցումը հանձնարարվել է նորանշանակ փոխնախարարին՝ Կարեն Նազարյանին: Դիմելով նրան, Արզումանյանը նշեց, որ որևէ կասկած չունի նրա դիվանագիտական հմտությունների վերաբերյալ, ուղղակի մտահոգություն ունի, որովհետև պարզ է, որ շատ հաճախ նախարարը չի կարողանում անձամբ ներկա լինել և հիմնականում տեղակալին է հանձնարարում:
«Այս պարագայում Դուք եկել եք մեզ հաշվետվություն տալու անցյալ տարվա կատարած աշխատանքների մասին, որոնց ողջ ընթացքում Դուք եղել եք ՄԱԿ-ում մեր դեսպանը, այսինքն՝ Դուք նույնիսկ Եվրամիության կամ մյուսի հետ կապ չեք ունեցել, այսինքն՝ այստեղ խնդիրներ կան, որոնք մենք կուզենանք այլ մարդուց լսել հաշվետվություն: Այսինքն՝ Դուք հիմա հաշվետվություն եք տալիս մի բանի մասին, որից տեղյակ չեք, ինչպես պարոն Էնֆիաջյանը չի կարող գյուղնախարարության փոխարեն հաշվետվություն տալ»,- ասաց նա՝ հավելելով, որ հաշվետվություն տալ կկարողանար, եթե որոշ ժամանակ անցներ ու ծանոթանար:

Կարեն Նազարյանը նշեց, որ փորձել է շատ կարճ ժամանակահատվածում սերտել այն խնդիրները, որ գոյություն ունեն Հայաստան – ԵՄ բնագավառում, բայց խոստացավ, որ շուտով առիթ կունենան ավելի խորքային, բովանդակային քննարկումներ իրականացնել: «Միայն դրա համար ինձ պետք է մի փոքր ժամանակ»,- ասաց նա:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղից արձագանքեց. «Պարոն Արզումանյան, վատ մի զգացեք, պարոն Նալբանդյանն էլ երեկ դեռ չգիտեր՝ Աստանայում ինչ է սպասվում Հայաստանին: Եթե հիշում եք, ասեց՝ կգնանք Աստանա, կերևա, բայց՝ այո, մենք էստեղ խորհրդարանականներս իրավունք ունենք իմանալու»: Զոհրաբյանը նշեց՝ եթե ասում ենք, որ Հայաստան – ԵՄ ասոցացման պայմանագրի քաղաքական հատվածում մեզ համար անընդունելի դրույթ կար՝ մաքսակետ Հայաստանի և ԼՂ միջև, ապա այսօրվա որոշակի հայտարարությունները՝ կապված ԼՂ հետ, կապված ՄԱԿ-ի ճանաչված սահմանների հետ լրջագույն խնդիրներ են առաջացնում: «Ո՞վ է դրանց պատասխանը տալու, ո՞վ է գալու խորհրդարանին և ի դեմս խորհրդարանի՝ նաև ժողովրդին բացատրելու, թե ի վերջո, ԼՂ-ն Հայաստանի հետ միասին լինելու՞ է նոր ինտեգրացիոն տնտեսական տարածքի անդամ, թե ոչ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում