Ուկրաինան չի գնի ռուսական գազ՝ բարձր գնի պատճառով: Ինչպես հայտարարել է գործարար Պյոտր Պորոշենկոն, ով հաղթել է Ուկրաինայի նախագահի ընտրություններում, դրա փոխարեն Կիևը Եվրոպայից և ԱՄՆ-ից խտացված բնական գազի ռևերսային մատակարարումների հույս ունի՝ հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
«Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինային գազ վաճառել 500 դոլարով: Լավ, բայց Ուկրաինան չի գնի այդ գազը, դա նրան պետք չէ»,- ասել է Պորոշենկոն:
Երեքշաբթի օրը ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակը լրագրողներին ասել էր, որ Ուկրաինան «ոչինչ չի վճարի» Ռուսաստանին գազի դիմաց, եթե ձեռք չբերվի պայմանավորվածություն՝ վերադառնալու երկնագույն վառելիքի նախկին գնին, այն է՝ 268.5 դոլար 1000 խմ-ի դիմաց:
Ֆինանսների նախարարը նշել էր Ռուսաստանի հետ գազի հարցով բանակցելու անհրաժեշտությունը, որի ժամանակ կողմերը պետք է պայմանավորվեն վերադառնալ վառելիքի նախկին գնին՝ 268,5 դոլար 1000 խմ-ի դիմաց:
«Եթե այդպիսի պայմանավորվածություն չկա, մենք ոչինչ չենք վճարի»,- նշել է Շլապակը:
Իր հերթին, ռուսական կողմը պատրաստ է Ուկրաինայի համար գազի գնի զեղչի հարցը քննարկել միայն պարքտի վճարումից հետո, այս մասին «Ռոսիա-24» հեռուստալիքի եթերում ասել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
Մինչև հունիսի 7-ն Ուկրաինայի գազային պարքտը Ռուսաստանին կգերազանցի 5,2 մլրդը, հայտնել է Միլլերը:










































