2012թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակն աճել է` կազմելով 366,709: Նախորդ ամսվա վերջին օրվա համեմատ այս ցուցանիշը աճել է մոտ 2000-ով: Վարորդները ապահովագրողներին վճարել են 12 մլրդ 292 մլն 454 հազար դրամ:
Սեպտեմբեր ամսվա ընթացքում հատուցման համար ներկայացված դիմումների քանակը համեմատած նախորդ ամիսների միջին ցուցանիշի հետ փոքր-ինչ աճել է (հունվար-օգոստոս ամիսների ընթացքում` ամսական միջինում 3,493 դիմում, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում` 3,536): Փոխարենը նվազել է հատուցման միջին չափը: Այսպես, ամսվա ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 633 մլն դրամ, իսկ միջին հատուցման գումարը կազմում է 184,021 դրամ: Նախորդ ամսվա համեմատ միջին հատուցման գումարը նվազել է մոտ 50 հազար դրամով:
Սեպտեմբեր ամսվա վնասաբերության ցուցանիշը մնացել է անփոփոխ` կազմելով 70 %:










































