Հաճելի է համարել, որ տաք կլիման դրականորեն է ազդում մարդու առողջության վրա: Սակայն «Բարի սամարացի» հիվանդանոցի աշխատակիցների կարծիքով՝ կլիման մեծ դեր չի խաղում: Ամեն դեպքում, ինչպես գրում է The Daily Mail-ը, ձմռանը սրտի նոպայից մարդու մահանալու ռիսկն ավելի մեծ է:
Գիտնականներն այս եզրակացությունն արել են` համեմատելով ԱՄՆ նահանգների սառը և տաք մասերում ապրող մարդկանց մահվան ամսաթվերը (հետազոտվել են Կալիֆոռնիայի, Տեխասի, Արիզոնայի, Ջորջիայի, Փենսիլվանիայի և Մասաչուսեթսի տվյալները): Տարբերություն գրեթե չի եղել:
Ամառվա հետ համամատած՝ ձմռանը սրտի հետ կապված խնդիրներից գրանցված մահացության դեպքերն ավելացել են 26-36 %-ով: Այս տատանումները գրանցվել են անկախ տեղի կլիմայական պայմաններից:
Հետազոտության ղեկավար Բրայան Շվարցի խոսքերով` մարդիկ կարող են ընտելանալ տեղի կլիմայի փոփոխություններին նույնիսկ եթե նրանք տեղափոխվել են։ Նրանց համար ձմռան և ամռան ջերմաստիճանի տարբերությունները սկսում են կարևոր դեր խաղալ:
Բացի դրանից` ձմռանը գրիպի վիրուսն ավելի է տարածվում: Սա մահվան ռիսկի ևս մեկ պատճառ է: Ապացուցվել է, որ շնչառական վարակների տարածվածության բարձր ցուցանիշը բացասաբար է ազդել սրտային պրոբլեմներից մահացության վիճակագրության վրա:









































