Մայամիի համալսարանի փորձագետները հայտարարել են, որ խռպոտ ձայնով երիտասարդ կանայք հարցազրույցից հետո աշխատանք ստանալու ավելի քիչ շանս ունեն՝ գրում է The Daily Mail-ը:
Համաձայն նախորդ հետազոտության՝ ցածր ձայնը վկայում է կրթվածության և ուժի մասին, իսկ ներկայում ամերիկացի գիտնականները պնդում են, որ անձնակազմ ընտրող մասնագետները խռպոտ ձայնով մարդկանց համարում են ավելի քիչ գրավիչ, ավելի քիչ կոմպետենտ, քիչ կրթված ու անվստահելի:
Հետազոտողները ձայնագրել են 19-27 տարեկան 7 կանանց ձայներ ու 20-30 տարեկան 7 տղամարդկանց, որոնց խնդրել են խոսել թե նորմալ, թե խռպոտ ձայնով:











































