Wednesday, 01 07 2026
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար

Վենեսուելայի իշխանությունները ընդդիմությանը մեղադրել են Մադուրոյին սպանելու մտադրության մեջ

Վենեսուելայի իշխանությունները քաղաքական ընդդիմությանը մեղադրել են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին սպանելու մտադրությունների մեջ: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվել է մամլո ասուլիսի ժամանակ, որն անցկացվել է իշխող Միացյալ սոցիալիստական կուսակցության մի քանի ղեկավարների կողմից:

Կարակասի քաղաքապետ Խորխե Ռոդրիգեսը հատվածներ է կարդացել նախկին պատգամավոր Մարիա Կորինա Մաչադոյի էլեկտրոնային նամակից, որում ասվում է Մադուրոյին ոչնչացնելու համար ֆինանսավորում գտնելու անհրաժեշտության մասին: Նամակը հասցեագրված էր այլ ընդդիմադիր Դիեգո Արիային: Բացի այդ, ներկայացվել են այլ հատվածներ Մաչադոյի մեկ այլ էլեկտրոնային նամակից, որում նա գրել է այն մասին, որ բողոքի ակցիաները Վենեսուելայում ֆինանսավորում են տեղի բանկիրները:

Ռոդրիգեսը նաև մեղադրել է Մաչադոյին Կոլումբիայում ԱՄՆ դեսպան Քևին Ուիթաքերի հետ կապերի մեջ, որի հետ նա մշակել է երկրում իրավիճակի ապակայունացման ծրագրեր:

Քաղաքապետի խոսքով՝ իշխանությունների տրամադրության տակ կա տեսագրություն, որն արվել է ուսումնամարզական ճամբարում, որտեղ նախապատրաստվել են Մադուրոյին սպանել պատրաստվող գրոհայինները: Բռնության բարձր մակարդակ պարունակող տեսանյութը որոշվել է չցուցադրել հեռուստատեսությամբ:

Մաչադոն և Արիան հավաստում են, որ իրենց դեմ առաջադրված մեղադրանքները շինծու են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում