Thursday, 25 04 2024
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները

Աստանայական խաղերի սատանայական մանրուքները

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցն ավելի ու ավելի խորհրդավոր բնույթ է ստանում: Թվում էր, թե Աստանայում մայիսի 29-ին կայանալիք գագաթնաժողովում այդ հարցը կորոշակիանա, թեև, իհարկե, հասարակությունն այդ որոշակիությանն էլ հենց սպասում էր մեծ տագնապով, քանի որ որոշակիությունն այս առումով դիտվում է որպես Հայաստանի անդամակցության, մեղմ ասած, տխուր փաստի արձանագրում: Աստանայում, սակայն, Եվրասիական միության պայմանագիրը Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն ստորագրել են, իսկ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցության ստորագրությունը կլինի մինչև հունիսի 15-ը:

Սա, ըստ էության, հերթական ժամկետն է, որ ձգվում է: Նախ հայտարարվել էր, դեռևս տարեսկզբին, որ ժամանակացույցը մայիսն է, և Հայաստանը պետք է ճանապարհային քարտեզով անդամակցեր մայիսին, ընդ որում՝ Մաքսային, ոչ թե Եվրասիական միությանը: Հետո հայտարարվեց, որ Մաքսայինին կարող են և չմիանալ, այլ միանգամից միանալ Եվրասիականին, որը, այսպես ասած, առավել լայն և ընդգրկուն «մաքսային» է: Եվ դրան միանալու ժամկետ էր նախանշվում մայիսի վերջը: Հիմա արդեն Սերժ Սարգսյանը նոր ժամկետ է առաջ քաշում՝ մինչև հունիսի 15:

Այս ամենից հետո հարցն այն է, թե որն է լինելու դրանից հետո նոր ժամկետը: Այս ամենի վրա կարելի էր ծիծաղել, եթե խոսքը չվերաբերեր երկրի ճակատագրին, ճակատագրական որոշմանը: Ի վերջո, մենք կարող ենք ոգևորվել, որ չարաբաստիկ միությանը անդամակցությունը ձգձգվում է, սակայն միայն այն բանից հետո, երբ ստանանք պատասխանը, թե ինչո՞ւ է ձգձգվում, թե արդյոք Հայաստանը այդ ձգձգումների համար ավելի թանկ գին չի՞ վճարում, և ընդհանրապես, արդյոք այստեղ Հայաստա՞նն է խնդիրը, թե՞ խնդիրը Ռուսաստանում, Բելառուսում կամ Ղազախստանում է: Իսկ գուցե նաև ա՞յլ տեղ, ասենք՝ Ադրբեջանում, որը դնում է Ղարաբաղյան խնդրի պայման, ինչն էլ, իր հերթին, պայմանի է վերածվում եռյակի շրջանակում:

Վերջերս այս թեման բավական ակտիվորեն շրջանառվեց, նույնիսկ Ռուսաստանից ամոթանք հնչեց, որ Հայաստանը առանց ամաչելու բարձրացնում է Ղարաբաղի հետ սահմանը բացառելու խնդիր և պահանջ: Արդյոք հենց ա՞յս խնդիրն է, որ թույլ չի տալիս Հայաստանի անդամակցությունը հասցնել ավարտին: Այսինքն՝ Ադրբեջանը պահանջում է, որ առանց Ղարաբաղի հետ սահմանի՝ Հայաստանի անդամակցության հարցը չլուծվի:

Բաքվի համար սա հիանալի առիթ է Ռուսաստանի հետ առևտրի համար: Միևնույն ժամանակ, սա նաև լավ առիթ է Բաքվի քաղաքական գործընկեր Ղազախստանի համար, որը և այն կօգտագործի Պուտինի դեմ: Այդ պատճառով էլ Պուտինի ոչպաշտոնական խոսնակները զայրանում են Հայաստանի վրա, որ Հայաստանն «առանց ամաչելու» հարց է բարձրացնում և բացառում Ղարաբաղի հետ սահմանը, այդպիսով, ըստ էության, Ռուսաստանին չօգնելով Ադրբեջանի հետ այդ առևտրում:

Այս ամենը, սակայն, ենթադրությունների ոլորտից են, քանի որ պաշտոնական հայտարարություններ ու քննարկումներ գրեթե չկան ոչ միայն Հայաստանից, այլ նաև Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից և նույնիսկ Ադրբեջանից: Այդ հարցը պաշտոնական բարձր մակարդակով հնչեցվել է միայն սեպտեմբերի 3-ից հետո՝ 2013-ի հոկտեմբերին Մինսկի գագաթնաժողովում, սակայն դրանից հետո կարծեք թե ինչ-որ համաձայնեցված կերպով լռեցվել:

Սրանից զատ, մենք ականատես ենք լինում մի փաստի, որ Հայաստանը չդարձավ Եվրասիական միության հիմնադիր անդամ, որն իհարկե ենթադրում էր կարգավիճակային այլ հարթություն և այլ կշիռ, քան պարզապես անդամը: Հայաստանի իշխանությունների համար սա, այսպես ասած, քննադատությունների հանդեպ մի կարևոր հակափաստարկ էր, թե Հայաստանը դառնալու է հիմնադիր անդամ՝ դրանից բխող առավելություններով:

Հայաստանի իշխանությունները նույնիսկ բազմիցս հայտարարել են, որ շտապում են բավարարել, այսպես ասած, նորմատիվային պահանջները՝ հիմնադրմանը մասնակից լինելու համար: Իսկ ահա ռուսները, օրինակ, նույնիսկ տարակուսում էին Հայաստանի արագությունից և շտապողականությունից: Կարծեք թե Ռուսաստանին այնքան էլ չէր ոգևորում Հայաստանի՝ Եվրասիական միության հիմնադիրների շրջանակում գտնվելը: Եվ չի բացառվում, որ նաև այս հանգամանքն էր պատճառը, որ Մոսկվան զանազան միջոցներով փորձեց արհեստականորեն ձգձգել Հայաստանի անդամակցությունը, որպեսզի Երևանը լինի ոչ թե հիմնադիր, այլ, այսպես ասած, սովորական անդամ: Այսինքն՝ Երևանը չլինի Եվրասիական «էլիտայի» թեկուզ զուտ նոմինալ ներկայացուցիչ և թեկուզ ֆորմալ առումով չհավակնի նույն բաներին, ինչ ներկայիս հիմնադիր եռյակը:

Ի հեճուկս Հայաստանի իշխանությունների «փաստարկային» զինանոցի, եռյակն ըստ էության փորձեց ցույց տալ, որ Հայաստանն իրականում կցորդ է լինելու այդ միությունում, ոչ թե խաղացող: Սակայն, ընդհանուր առմամբ, ներկայումս այդ ամենը նաև հարաբերական է, քանի որ Եվրասիական միությունը թղթի վրա արդեն ստեղծված է, սակայն իրականում շատ անորոշ են տնտեսական հարաբերությունները այդ միության ներսում, քանի որ առանցքային հարցերից մեկը՝ էներգակիրների շրջանառությունը, մնում է չլուծված, ինչի մասին Աստանա մեկնելուց առաջ հայտարարել էր Լուկաշենկոն և ասել, որ Բելառուսը կստորագրի, սակայն հատուկ կարծիքով:

Այլ կերպ ասած, Եվրասիական միությունն առայժմ ստորագրություն է հանուն ստորագրության, և դժվար է ասել, թե այդ թղթի գույնն ինչպիսին կլինի 2015 թվականի հունվարի 1-ին, երբ, ըստ գրվածի, պետք է սկսի գործել միությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում