Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

«Գումարտակի հրամանատարը ոչ թե դրդել է որդուս ինքնասպանության, այլ ինքն է սպանել»

«Որդիս չէր կարող ինքնասպան լինել, բացառվում է, որդուս սպանել են»,- այսօր կառավարության մոտ որդու նկարներով եկել էր Թալինի շրջանի Ցամաքասար գյուղի բնակիչ Հովսեփ Մուրադյանը: Նա պնդում է, որ որդուն՝ Արման Մուրադյանին, մեկ տարի առաջ՝ հուլիսի 30-ին, Մարտակերտի զորամասերից մեկում դաժան ծեծել են, ապա հրազենով սպանել:

Ըստ պաշտոնական վարկածի՝ Արման Մուրադյանը ինքնասպանություն է գործել, մինչդեռ հոր պնդմամբ՝ որդու մարմնի վրա բազմաթիվ հետքեր են եղել:

«Նախաքննական մարմինը կեղծ և հանցավոր քննություն է իրականացրել, և գործը տասը ամիս հետո այժմ գտնվում է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում, նստավայրը՝ Ստեփանակերտ: Ես նոր եմ իմացել, որ Ստեփանակերտը Սյունիքում է: Իմ գրավոր միջնորդությանը՝ գործը տեղափոխել Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներ, դատարանը բանավոր պատասխանել է՝ ոչ»,- ասաց որդեկորույս հայրը:

Նա պատմեց, որ որդու հետ մինչև դեպքը խոսել է անընդհատ, գոհ է եղել, օրը երեք անգամ և՛ ինքը, և՛ կինը, և՛ փոքր որդին զրուցել են:

«Դեպքից ուղիղ մեկ տարի առաջ կոնֆլիկտ է եղել: Պատճառը՝ երբ ուսումնական զորամասից՝ Լուսակերտից, տեղափոխում են Մարտակերտ, մեկ ամիս հետո գնում է արձակուրդ, արձակուրդից վերադառնալիս հետը վերցնում է ժամացույց, բջջային հեռախոս, և, գիտեք, զինվոր է, ինչ դրած կլինեն տնից: Գնալով զորամաս՝ ավելի երկար ծառայած զինվորները հարցրել են, թե ինչքան գումար ես տվել, որ ընկել ես այս գումարտակ, ապա ծեծել են որդուս՝ գումարտակի հրամանատար Հովիկ Սաղաթելյանի ներկայությամբ: Որդիս ինքնապաշտպանության դիմելու համար ձեռքն է վնասել, ընկել հոսպիտալ, իսկ նախաքննական մարմինը այդ ժամանակ սպառնացել է որդուս՝ եթե ցուցմունք տաս զինվորների դեմ, զորամասից վերադառնալուց քեզ հետ լավ բան չի լինի: Բուժվելուց հետո երեք ամիս անց որդիս վերադարձել է զորամաս, ևս վեց ամիս շարունակել ծառայել, օրական երկու-երեք անգամ հեռախոսազանգ ենք ունեցել: Որդուս տեղափոխելիս շորերը փոշոտ են եղել, ականջի մեջ՝ հող լցրած: Ծեծել են, ապա հրազենով կրակել:

Հիմա գործ է հարուցվել Էմիլ Ավետիսյանի նկատմամբ, որը գումարտակի հրամանատարի տեղակալն է, որ, իբր, դրդել է ինքնասպանության, բայց ես կարող եմ ասել՝ հենց ինքն է սպանել, դա հաստատ է»,- ասաց հայրը:

Դեպքից տասը օր առաջ Հովսեփ Մուրադյանը գնացել է որդու մոտ, որդին հոգոց է հանել, ասել, որ կոնֆլիկտ կա ինչ-որ անձնավորության հետ, բայց հորը ասել է՝ պետք չէ միջամտել, ինքը կհարթի հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում